Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իտալիան ավելի լավը կդառնա

Իտալիան ավելի լավը կդառնա
12.03.2015 | 12:32

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին շնորհակալություն է հայտնել Վճռաբեկ դատարանի դատավորներին, որ արդարացրել են իրեն սկանդալային «Ռուբիի գործով», ԶԼՄ-ների ճնշմանը չենթարկվելու տղամարդկության ու ազատության համար: Իտալիայի արդարադատության գերագույն ատյանը հաստատել է 2014-ի հուլիսին Միլանի Վերաքննիչ դատարանի արդարացնող դատավճիռը «Ռուբիի գործով»: Մինչ վճռի հրապարակումը Վճռաբեկ դատարանի դատավորները 10 ժամ քննարկում են անցկացրել: «Վերջապես արդարությունը հաղթանակեց: Այսօր հիանալի օր է քաղաքականության, արդարադատության, իրավական պետության համար»,- ասել է Սիլվիո Բեռլուսկոնին: Նա ընդգծել է, որ ինքը վերադառնում է «քաղաքական դաշտ», որ Իտալիան ավելի «լավը» դարձնի:

Դիտվել է՝ 534

Մեկնաբանություններ