Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Բենիամին Նեթանյահու. «Կարթնանանք և կտեսնենք, որ Ցիպին ու Բուժին Իսրայելի վարչապետն են»

Բենիամին Նեթանյահու. «Կարթնանանք և կտեսնենք, որ Ցիպին ու Բուժին Իսրայելի վարչապետն են»
12.03.2015 | 12:36

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զինակիցներին զգուշացրել է իրական վտանգի մասին, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում իշխանությունը կարող է անցնել ձախակենտրոն ընդդիմության ձեռքը:
«Սիոնիստական ճամբար» միավորման ղեկավարները Նեթանյահուին և նրա «Լիկուդ» կուսակցությանը քննադատում են պաղեստինցիների հետ խաղաղ գործընթացի լճացման, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սառեցման և Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին դեմ լինելու համար:
««Լիկուդի» հաղթանակը երաշխավորված չէ… Դուք պետք է իմանաք, որ իրական հավանականություն կա, որ եթե «Լիկուդի» և «Ավոդայի» («Սիոնիստական ճամբարի» գլխավոր անդամ) միջև անջրպետը մեծանա, 1 շաբաթ հետո մենք կարող ենք արթնանալ և տեսնել, որ Ցիպին ու Բուժին (ընդդիմադիր երկիշխանություն Լիվնիի և Գերցոգի մականունները) Իսրայելի վարչապետն են»,- «Լիկուդի» մամլո ծառայությունը հատվածներ է մեջբերում Նեթանյահուի ելույթից:
Այս շաբաթ խորհրդարանական «Գալեյ ՑԱԽԱԼ» հեռուստաալիքի և ռադիոկայանի պատվերով կատարված հարցման արդյունքները կանխատեսում են, որ «Սիոնիստական ճամբարը» Կնեսեթում կարող է ունենալ 24 մանդատ, իսկ «Լիկուդը»՝ 3-ով պակաս:

Դիտվել է՝ 589

Մեկնաբանություններ