Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ո՞Ւմ է Ռուսաստանը զսպվածության կոչում

Ո՞Ւմ է Ռուսաստանը զսպվածության կոչում
12.03.2015 | 12:38

Իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում անկայուն է մնում՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։ «Տարեսկզբից դիտարկվող սրացումից հետո փետրվարի երկրորդ կեսին որոշակի դադար է գրանցվել։ Դա խոստովանել են կողմերը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Ա. Կասպրշիկի խմբի կողմից փետրվարի 20-ին անցկացրած դիտարկումից հետո։ Սակայն վերջին տվյալները՝ ստացված մարտի սկզբին, վկայում են հրադադարի ռեժիմի խախտման հետագա բռնկման մասին։ Ցավոք, կան զոհվածներ»,- ասել է Լուկաշևիչը։ Նա նաև նշել է, որ Կասպրշիկը նոր դիտարկում է անցկացրել շփման գծում։ «Համապատասխան զեկույց է կազմվելու։ Կարծում եմ՝ իրավիճակի մասին ավելի հանգամանալից տեղեկություններ կարելի է ստանալ ԵԱՀԿ դիտարկողներից։ Կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, թույլ չտալ լարվածության հետագա սրում, հավատարիմ մնալ հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհին»։

Դիտվել է՝ 586

Մեկնաբանություններ