ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս ՈՒոռլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրոն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) Մինսկում են: Twitter-ի իր միկրոբլոգում Ջեյմս ՈՒոռլիքը գրել է. «ՈՒրախ եմ այսօր Մինսկում միանալ համանախագահներին, որտեղ Բելառուսի հետ կքննարկենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը»: