Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ պետություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ պետություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13.03.2015 | 12:19

Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կոչ է արել ԵՄ բոլոր անդամ պետություններին ընդունել Ցեղասպանությունը և խրախուսել ԵՄ ինստիտուտներին նպաստել Ցեղասպանության ճանաչմանը: Այս ձևակերպումը տեղ է գտել Եվրախորհրդարանի մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ 2013 թվականի տարեկան զեկույցում։
Զեկույցը ողջունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը, որի ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան ասել է. «Երկարատև ընդմիջումից հետո Եվրախորհրդարանը վերահաստատում է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ և կրկին հավաստիացնում, որ ցեղասպանությունները և դրանց ժխտումը պետք է դիտարկել մարդու իրավունքների շրջանակում: Այս առանձնահատուկ տարվա ընթացքում մենք երախտապարտ ենք հայ ժողովրդի նկատմամբ եվրոպական համերաշխության նման ուժեղ ազդանշանի համար»:
Փաստաթուղթը նաև անդրադառնում է կրոնական փոքրամասնությունների իրավիճակին, մասնավորապես, Մերձավոր Արևելքում փոքրամասնությունների թվում նշելով նաև առաքելական հայերին: Եվրոպական խորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին և նրա անդամ երկրներին երաշխավորել, որ կրոնական փոքրամասնությունները հարգվեն ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում, որտեղ քրիստոնյաները, ներառյալ կաթոլիկները, առաքելական հայերը, ղպտիները, եզդիներն ու մուսուլման փոքրամասնությունները հալածվում են Իսլամական պետության և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից:

Դիտվել է՝ 699

Մեկնաբանություններ