Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

USAID-ը Հայաստանում և Ղարաբաղում խոշոր օգնության ծրագրեր է իրականացնում

USAID-ը Հայաստանում և Ղարաբաղում խոշոր օգնության ծրագրեր է իրականացնում
13.03.2015 | 16:28

ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) օգնության ծավալուն ծրագրեր է իրականացնում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում: 2014-ին գործակալության միջոցով Հայաստանը 27,6 միլիոն դոլարի օգնություն է ստացել: ԱՄՆ-ի ՄԶԳ-ի փոխտնօրենի պաշտոնակատար Սյուզան Կոսինսկի-Ֆրիցի խոսքով՝ Հայաստանի տարածքում գործակալությունը ծրագրերի լայն շրջանակ ունի:
«Հայաստանում մենք կենտրոնացած ենք ժողովրդավարության և վարչարարության ծրագրերի, ջրատնտեսման և էներգատնտեսման նախագծերի, սոցիալական պաշտպանության և առողջապահության վրա»,- ասում է Կոսինսկի-Ֆրիցը: Ռուսաստանում տնտեսական անկումից հետո, որն իր բացասական ազդեցությունն է թողել նաև Հայաստանի տնտեսության վրա, գործակալությունը նախատեսում է ընդլայնել տնտեսության ոլորտում մրցակցության բարելավմանը և առևտրի դիվերսիֆիկացմանն ուղղված ծրագրերը: Գործակալությունը նաև օգնում է հայկական կողմին գործարարության և ներդրումների համար բարենպաստ մթնոլորտ ստեղծել, ինչի շնորհիվ Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել Համաշխարհային բանկի ցուցանիշներով: «Մենք նաև աշխատում էինք Հայաստանում բաց երկնքի քաղաքականության ներդրման վրա, որի շնորհիվ 2014-ին 30 տոկոսով ավելացել էին չվերթերը դեպի Հայաստան և Հայաստանից դուրս», - նշում է Կոսինսկի-Ֆրիցը: Գործակալությունը օգնում է Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրեր իրականացնել: «Տարիների ընթացքում մենք ավելի քան 40 միլիոն դոլար ենք ծախսել Լեռնային Ղարաբաղում հակամարտության հետևանքով տուժածներին օգնություն ցուցաբերելու համար, իսկ այժմ շարունակում ենք ականազերծման աշխատանքները, որոնց շնորհիվ ականազերծվել է տարածքների 98 տոկոսը»,- նշում է Կոսինսկի-Ֆրիցը: ԱՄՆ-ի ՄԶԳ-ն ընդլայնել է իր գործունեությունը և այժմ ներկայացված է ոչ միայն Երևանում, այլև՝ մարզերում:

Դիտվել է՝ 613

Մեկնաբանություններ