Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՄԱԿ-ում քննարկվում է Թեհրանի պատժամիջոցների չեղարկումը

ՄԱԿ-ում քննարկվում է Թեհրանի պատժամիջոցների չեղարկումը
13.03.2015 | 16:33

Reuters գործակալությունը հղում անելով իր աղբյուրներին հայտնում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առանցքային անդամները սկսել են քննարկել բանաձևի տեքստ Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու հարցով, երբ միջուկային ծրագրի թեմայով բանակցություններն արդյունավետ ավարտվեն: Ըստ գործակալության՝ Իրանի, Գերմանիայի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների ներկայացուցիչները միջուկային ծրագրի շուրջ բանակցությանը զուգահեռ սկսել են քննարկումներ պատժամիջոցները հանելու վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տեքստի շուրջ: ՄԱԿ-ի ԱԽ-ում կա Իրանի հանդեպ պատժամիջոցի չորս փաստաթուղթ, որոնք արգելում են ուրանի հարստացում, միջուկային և հրթիռային մի շարք մշակումների ուղղությամբ աշխատանք, զենքի մատակարարման պատժամիջոց են սահմանում:
ՄԱԿ-ի պատժամիջոցները համարվում են առանցքային՝ դրանց վրա են հիմնվում մյուս պատժամիջոցները, որ սահմանել են ԱՄՆ-ն ու Եվրամիությունը:

Դիտվել է՝ 802

Մեկնաբանություններ