ԱՄՆ-ը որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկիր շարունակում է սատարել Մինսկի խմբի գործունեությունը՝ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սիքյութան: Դեսպանը ձևաչափը կարևոր է համարում հակամարտության կարգավորման համար: «Հակամարտությունը պետք է կարգավորեն կողմերը, իսկ մենք շարունակելու ենք աջակցել հակամարտության կարգավորմանը Մինսկի խմբի շրջանակում»,- հայտարարել է Սիքյութան, որ մեկ ամիս առաջ է ստանձնել Բաքվում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնը: