Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ռուսաստանն ու Թուրքիան կհամագործակցեն ենթակառուցվածքների անվտանգության ոլորտում

Ռուսաստանն ու Թուրքիան կհամագործակցեն ենթակառուցվածքների անվտանգության ոլորտում
15.03.2015 | 12:07

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը և Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը ՄԱԿ-ի՝ աղետների վտանգի նվազեցմանը նվիրված 3-րդ համաշխարհային գիտաժողովի շրջանակում հանդիպման ընթացքում պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը ռիսկերի կառավարման ոլորտում, այդ թվում՝ խոշոր ենթակառուցվածքային նախագծերում։ «Նման պայմանավորվածությունները թույլ կտան ապահովել և ենթակառուցվածքների նախագծերի իրականացման անվտանգությունը, որոնք տարվում են թուրքական ընկերությունների կողմից Ռուսաստանի տարածքում, և այն նախագծերի, որոնք իրականացնում են ռուսական կազմակերպությունները Թուրքիայի տարածքում, մասնավորապես՝ փոխգործակցությունն ուժեղացված կլինի «Թուրքական հոսք» գազատարի նախագծի շուրջ»,- նշել է Պուչկովը։

Դիտվել է՝ 553

Մեկնաբանություններ