Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՈՒոռլիքի՝ բանակցային գործընթացում ԼՂ բնակչության շահերը հաշվի առնելը կարևոր հայտարարություն է

ՈՒոռլիքի՝ բանակցային գործընթացում ԼՂ բնակչության շահերը հաշվի առնելը կարևոր հայտարարություն է
15.03.2015 | 12:13

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքի` ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում հնչած հայտարարությանը, որ բանակցային գործընթացում պետք է հաշվի առնվեն Լեռնային Ղարաբաղի բնակչության շահերը՝ ԼՂՀ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ասել է, որ դա միանշանակ կարևոր հայտարարություն է. «Չնայած անուղղակի ձևով է ասված, սակայն, պարզ է, որ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորված լինել: Սա մենք համարում ենք կարևոր հայտարարություն»: Նա կարծում է, որ բնակչության շահերն Արցախից լավ որևէ մեկը չի կարող ներկայացնել: «Պրակտիկան ցույց է տալիս, որ խեղաթյուրված ձևաչափով՝ առանց Արցախի մասնակցության, պարզապես անհնարին է կարգավորել հակամարտությունը»՝ համոզված է Դավիթ Բաբայանը: Բայց ոչ թե Մինսկի խմբի համանախագահների, այլ Ադրբեջանի դիրքորոշումը թույլ չի տալիս Արցախի մասնակցությունը բանակցություններին՝ «Բոլոր ողջամիտ մարդիկ, առավել ևս քաղաքական գործիչները, դիվանագետները, հասկանում են, որ պետք է վերականգնվի լիարժեք ձևաչափը»,- ասաց նա: Նախագահների հերթական հանդիպումից նա ակնկալում է, որ հիմնական շեշտը կդրվի տարածաշրջանում խաղաղություն պահպանելու վրա, որովհետև վերջերս Ադրբեջանը սկսել է շատ ավելի կոպիտ խախտել զինադադարի ռեժիմը: Ամռանը Բաքվում սպասվում են Եվրոպական խաղեր և զինադադարը շատ կարևոր է:

Դիտվել է՝ 617

Մեկնաբանություններ