Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պուտին. «Կյանքը ձանձրալի կլիներ առանց բամբասանքների»

Պուտին. «Կյանքը ձանձրալի կլիներ առանց բամբասանքների»
16.03.2015 | 18:28

Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 5-ից ի վեր առաջին անգամ հրապարակային ելույթ է ունեցել՝ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևի հետ հանդիպման ընթացքում: Անդրադառնալով իր առողջական վիճակի և գտնվելու վայրի մասին վերջին օրերին ռուսական և միջազգային մամուլում ծայր առած քննարկումներին, Պուտինն ասել է․ «Կյանքը ձանձրալի կլիներ առանց բամբասանքների»: Սանկտ Պետերբուրգի մերձակա Կոնստանտինյան դղյակում հանդիպումից հետո Ղրղզստանի նախագահ Ատամբաևը ասել է, որ Պուտինը «գերազանց մարզավիճակում էր» և նրանք միասին շրջել են դղյակի տարածքում:

Դիտվել է՝ 621

Մեկնաբանություններ