ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Վաշինգտոնը ստիպված է լինելու բանակցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ՝ քաղաքացիական պատերազմը դադարեցնելու համար: Մարտի 15-ին հեռարձակված հարցազրույցում Քերին ձեռնպահ է մնացել Բաշար ալ-Ասադի ոչ լեգիտիմության մասին ամերիկյան դիվանագիտության ավանդական ձևակերպումը կրկնելուց: «Ի վերջո՝ մենք հարկադրված ենք լինելու բանակցել»,- CBS հեռուստաընկերության եթերում ասել է Քերին: Նա հավելել է, որ Վաշինգտոնը ջանքեր է գործադրում բանակցությունները «վերագործարկելու» և արդեն հինգերորդ տարին շարունակվում ու առնվազն 215000 մարդու կյանք խլած պատերազմը ավարտելու համար: