Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պուտինի, Նազարբաևի և Լուկաշենկոյի հանդիպումը՝ մարտի 20-ին

Պուտինի, Նազարբաևի և Լուկաշենկոյի հանդիպումը՝ մարտի 20-ին
16.03.2015 | 18:31

ՌԴ-ի, Ղազախստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Նուրսուլթան Նազարբաևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հետաձգված հանդիպումը տեղի կունենա մարտի 20-ին: Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Դաուրեն Աբաևն ասել է. «Այսօրվա դրությամբ ռուսական և բելառուսական կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը»:

Դիտվել է՝ 658

Մեկնաբանություններ