Բաքուն շարունակում է հակադրվել Մինսկի խմբի համանախագահներին և անում է առավելագույնը՝ խաղաղ բանակցությունները ձախողելու համար՝ Եվրանեսթի ԽՎ շրջանակներում հայտարարել է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ «Նա մերժում է համանախագահների առաջարկները ոչ միայն հիմնահարցի կարգավորման հիմնարար սկզբունքների, այլև՝ վստահության ամրապնդման, միջոցների իրականացման վերաբերյալ»,- ասել է Նալբանդյանը՝ ընդգծելով, որ ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում միջազգային մանդատ ունեցող մարմինը Մինսկի խումբն է։ Ըստ Նալբանդյանի՝ վերջին մեկ տարում Բաքուն լրջորեն սրել է իրավիճակը, և նման քաղաքականությունը պատճառ է աննախադեպ մեծ կորուստների՝ հակամարտության բոլոր կողմերի համար։ Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ վերջին տասը տարիներին Ադրբեջանը երեսուն անգամ ավելացրել է ռազմական բյուջեն և սպառնում է հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, մինչդեռ՝ «Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, մշտապես կողմ է եղել և այժմ էլ կողմ է համանախագահ երկրների առաջարկների վրա հիմնված բանակցությունների շարունակմանը՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը»: