Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին խորհրդարանում ամենամյա զեկույցով հանդես կգա մարտի 20-ին՝ քաղաքագետների և փորձագետների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Վրաստանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Թենգիզ Փխալաձեն: «Նախագահը պետության ղեկավարն է, նրա ելույթը, բնականաբար, պետք է կապված լինի կարևոր հարցերի հետ, որոնց վրա է հասարակության ուշադրությունը: Մենք փորձեցինք այսօրվա հանդիպման ժամանակ առավելագույնս ընդլայնված ներկայացնել կազմակերպությունների սպեկտրը, որոնք աշխատում են արտաքին քաղաքականության խնդրի շուրջ, և որոնց ուսումնասիրություններում նաև նշվում է կարծիքների տարբերություն: Նախագահի համար իսկապես կարևոր է, որ մենք իմանանք հասարակության բոլոր տրամադրությունները»,- ասել է Փխալաձեն: Նրա խոսքով՝ առաջին հանդիպումը տնտեսական բլոկի հետ էր, այսօր՝ Անվտանգության խորհրդում: