Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նալբանդյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարին

Նալբանդյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարին
19.03.2015 | 00:05

Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Երևան ժամանած Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանին:
Նրանք մտքեր են փոխանակել Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների իրավական նոր շրջանակի ձևավորման շուրջ: Այս համատեքստում կարևորվել է իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ապագա մեկնարկը։ Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը` ձեռքբերումների հիման վրա շարունակելու ԵՄ հետ համագործակցության հետագա խորացումը բոլոր ուղղություններով, հնարավոր ոլորտներում՝ հաշվի առնելով ՀՀ պարտավորություններն այլ միջազգային ինտեգրացիոն ձևաչափերում:

Դիտվել է՝ 690

Մեկնաբանություններ