Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Գրականության տարի հայտարարելու առաջարկ

Գրականության տարի հայտարարելու առաջարկ
19.03.2015 | 12:36

Հայաստանի գրողների միությունը կառավարությանը դիմելու է 2016 թվականը գրականության տարի հայտարարելու առաջարկով: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով` հաստատվելու դեպքում, կիրականացվեն մշակութային մեծամասշտաբ միջոցառումներ, աշխատանքներ կտարվեն տարբեր նախարարությունների, կազմակերպությունների հետ:

Առաջիկայում քննարկվելու է նաև գրողների տան դահլիճի վերանորոգման, ժամանակակից տեխնիկայով վերազինելու հարցը: Էդվարդ Միլիտոնյանի խոսքով` շենքը տարիներ առաջ նորոգվել է, վերանորոգման կարիք ունի դահլիճը, որոշ խնդիր կան նաև սանհագույցների հետ կապված:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2568

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ