Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Բայդեն-Պորոշենկո-Լավրով

Բայդեն-Պորոշենկո-Լավրով
19.03.2015 | 19:18

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը և ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում համաձայնել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է պայմանավորել փետրվարին Մինսկում կնքված հրադադարի համաձայնագրի պահպանմամբ: Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, Բայդենը Պորոշենկոյի հետ զրուցել է մարտի 18-ին: ԱՄՆ-ի փոխնախագահը ողջունել է ՈՒկրաինայի խորհրդարանի որոշումը՝ ապստամբ անջատականների վերահսկողության տակ գտնվող Դոնեցկին և Լուգանսկին հատուկ կարգավիճակ շնորհելու մասին: Ռուսաստանը և ապստամբները դժգոհ են Ռադայի ընդունած օրինագծից: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ օրինագիծը գլխիվայր է շուռ տվել անցած ամիս Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Դիտվել է՝ 670

Մեկնաբանություններ