Մոսկվան հրաժարվել է մասնակցել Ղրիմի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին
19.03.2015 | 19:18
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր դռնփակ նիստ է անցկացնելու Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ: Լիտվայի նախաձեռնությունը որակելով սադրիչ և ոչ արդյունավետ՝ Մոսկվան հրաժարվել է մասնակցել նիստին:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...