Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ե՞րբ կգա Երևան ՌԴ նախագահը

Ե՞րբ կգա Երևան ՌԴ նախագահը
19.03.2015 | 19:20

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի վերջին տասնօրյակում հնարավոր է այցելի Հայաստան՝ լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հաստատելով, որ ճշգրտվում են այցի ժամկետները: «Այդ այցելության հարցը օրակարգում է, նախապատրաստվում է և քննարկվում»,- ասել է Պեսկովը՝ հավելելով. «Երբ ժամկետները որոշվեն ու հաստատվեն, մենք այդ մասին կտեղեկացնենք»։ Նախօրեին Հայաստանի նախագահը, ելույթ ունենալով Երևանում անցկացված մեդիա համաժողովում, ասել էր, թե ՌԴ նախագահը հնարավոր է այցելի Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: «Ֆրանս Պրեսի» տեղեկացմամբ՝ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ նախագահն այդ օրը կթռչի Երևան: Այցի ժամկետները սկսեցին «ճշտվել» Պուտին-Էրղողան հեռախոսազրույցից հետո:

Դիտվել է՝ 857

Մեկնաբանություններ