Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Օլանդն ու Օբաման քննարկել են Իրանի ու ՈՒկրաինայի հարցերը

Օլանդն ու Օբաման քննարկել են Իրանի ու ՈՒկրաինայի հարցերը
21.03.2015 | 12:19

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը քննարկել են ՈՒկրաինայի ճգնաժամը՝ հայտնում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։ «Նախագահ Օբաման Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ քննարկել է Իրանի միջուկային խնդրի շուրջ զարգացումներն ու ՈՒկրաինայում տիրող իրավիճակը»,- ասվում է Խորհրդի՝ Twitter-ի էջում։

Դիտվել է՝ 504

Մեկնաբանություններ