Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իլհամ Ալիևը երազ է տեսել Ադրբեջանի մասին

Իլհամ Ալիևը երազ է տեսել Ադրբեջանի մասին
21.03.2015 | 12:24

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Նովրուզի տոնակատարությունների ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի հզորացմանը զուգահեռ աճում է ճնշումը երկրի վրա, քանի որ իրենց անկախ քաղաքականությունը բոլորին չէ, որ դուր է գալիս: «Մենք պատրաստ ենք դրան: Այդ արշավը երբեք էլ չի դադարել, պարզապես կարևոր միջազգային իրադարձությունների ժամանակ այդ արշավը ավելի տգեղ ձևեր է ընդունում», - նշել է Ադրբեջանի նախագահը՝ ընդգծելով, որ այդ խնդրին բախվել են երեք տարի առաջ՝ «Եվրատեսիլ-2012»-ի կազմակերպման ժամանակ․ «Մենք դա այսօր էլ ենք տեսնում՝ Եվրոպական խաղերի կազմակերպման նախօրեին»: Ալիևի խոսքով՝ հակաադրբեջանական արշավի նպատակը երկրի վրա ստվեր գցելն է: Ադրբեջանի նախագահը նշել է, որ երկրում ապահովված են բոլոր ազատությունները․ «Ադրբեջանում ազատ հասարակություն է ձևավորվել: Յուրաքանչյուր մարդ ազատ է: Մամուլի ազատություն կա։ Ինտերնետի ոչ մի սահմանափակում չկա: Ապահովված է հավաքների ազատությունը»:

Դիտվել է՝ 825

Մեկնաբանություններ