Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Թուրքական մամուլի արձագանքը` Սերժ Սարգսյանի ելույթին

Թուրքական մամուլի արձագանքը` Սերժ Սարգսյանի ելույթին
21.03.2015 | 21:47

Մարտի 18-ին Երևանում մեկնարկած «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային 5-րդ մեդիաֆորումում նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը լայն արձագանք է գտել թուրքական լրատվամիջոցներում:
Իշխանամետ TRT-ը, CnnTurk-ը և Aksam-ը մեդիաֆորումի շրջանակներում ՀՀ նախագահի ելույթին անդրադարձել են համառոտ` մեջբերելով միայն ելույթի այն հատվածը, որը, ըստ իրենց, պարունակում է Թուրքիային հասցեագրված հիմնական ուղերձները: Մասնավորապես «CnnTurk»-ի կայքում հրապարակված նյութը վերնագրվել է` «Սարգսյան. Մենք չենք փակել Թուրքիայի հետ հաշտության դռները»: ՈՒղղակի խոսքով մեջբերված ՀՀ նախագահի ելույթի այս հատվածը. «Ակնհայտ է, որ Թուրքիայի ներկա իշխանության որդեգրած քաղաքականության շրջանակներում այլևս անհնարին էր հայտնի Արձանագրությունների կյանքի կոչումը, ինչը պաշտոնական Անկարան տեսնում էր իր կողմից անընդհատ առաջ քաշվող անհեթեթ նախապայմանների հարթությունից միայն: Այդ իսկ պատճառով ես որոշեցի հետ կանչել դրանք մեր խորհրդարանից: Այսպիսով գործընթացն իր տրամաբանական ավարտին չհասավ, և բոլորին հայտնի է, թե որ կողմի պատճառով այն ձախողվեց: Սա չի նշանակում, որ մենք փակում ենք Թուրքիայի հետ հաշտեցման պատուհանը: Այնուամենայնիվ, մենք մտադիր չենք ներգրավվել մի գործընթացում, որը կարող է դառնալ երրորդ երկրի ապակառուցողական կամայականությունների զոհ և ամենակարևորը՝ առանց վստահության վերականգնման»: Լրատվամիջոցների անդրադարձի երկրորդ մասում ծանուցում է տրվում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման, 2010-ին սառեցման մասին նախագահ Սարգսյանի հայտարարության և վերջերս խորհրդարանից հետկանչի մասին: Իշխանական լրատվամիջոցները, արձանագրելով, որ Սարգսյանը ելութ է ունեցել միջազգային մեդիաֆորումի ժամանակ, չեն նշել մեդիա խորհրդաժողովի անվանումը՝ «Արարատի ստորոտին»:

Դիտվել է՝ 731

Մեկնաբանություններ