Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իրանը հայտարարել է վեցյակի հետ քաղաքական և տեխնիկական խնդիրների լուծման մասին

Իրանը հայտարարել է վեցյակի հետ քաղաքական և տեխնիկական խնդիրների լուծման մասին
21.03.2015 | 21:48

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ միջուկային ծրագրի խնդրահարույց հարցերի շուրջ Իրանը և վեցյակը գտել են քաղաքական և տնտեսական լուծումներ: Նախարարը հայտնել է, որ Իրանի և Ատոմային էներգետիկայի կազմակերպության փորձագետների և նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչների խորհրդակցության ժամանակ այնպիսի հարցերի շուրջ են տնտեսական և քաղաքական լուծումներ գտնվել, որոնք նախկինում անլուծելի էին թվում: Իրանական պատվիրակությունը պատրաստ է եղել շարունակելու քննարկումը, սակայն վեցյակի անդամներին ներքին խորհրդակցությունների նպատակով ավելի շատ ժամանակ է պետք եղել:

Դիտվել է՝ 611

Մեկնաբանություններ