Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սերժ Սարգսյան. «Անհնար կլիներ դա հասկանալ»

Սերժ Սարգսյան. «Անհնար կլիներ դա հասկանալ»
22.03.2015 | 13:21

Սառը պատերազմ ոչ ոքի հարկավոր չէ՝ France24 հեռուստաալիքին հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ աճող լարվածության մասին հարցին: Նախագահը հավելել է, որ Հայաստանը միշտ արել է հնարավոր ամեն ինչ՝ Եվրոպային եւ Ռուսաստանին հաշտեցնելու համար: Երեւանը միշտ ձգտել է լավ հարաբերություններ ունենալ Եվրոպայի, ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հետ: Մյուս կողմից՝ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, Մոսկվան զգալի աջակցություն է ցուցաբերում հանրապետությանը: «Մենք պատրաստ ենք անել հնարավոր ամեն ինչ՝ լարվածության աճից խուսափելու համար»,- ընդգծել է Սարգսյանը: Հարցին, արդյո՞ք նա վստահում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Սերժ Սարգայնը պատասխանել է, որ նրա հետ շատ լավ հարաբերություններ ունի: Նա միանգամայն բնական է անվանել ապրիլի 24-ի միջոցառումների առիթով Պուտինի Երեւան կատարելիք այցը: Հակառակ դեպքում, ամեն ինչ տարօրինակ կլիներ: «Ռուսաստանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Մենք ռազմավարական դաշնակիցներ ենք: Եվ եթե ապրիլի 24-ին ռուսական պետության ղեկավարը հայ ժողովրդի կողքին չլիներ, անհնար կլիներ դա հասկանալ»,- հայտարարել է Սարգսյանը: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, որ նույնպես հայտարարել է Հայաստան ժամանելու մտադրության մասին: «Դա մեզ շատ հուզեց»,- ամփոփել է Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝ 3930

Մեկնաբանություններ