ԱՄՆ-ի Տեխաս նահանգի սենատոր Թեդ Կրուզը մտադիր է թեկնածությունն առաջադրել ԱՄՆ նախագահի պաշտոնում՝ հայտնում է CNN-ը: Հանրապետական կուսակցության անդամ Կրուզը երկուշաբթի ծրագրում է այցելել Վիրջինիա նահանգի Լինչբերգ քաղաք և պաշտոնական հայտարարություն անել Ազատության համալսարանում: Սենատորը ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի և նրա վարչակազմի հիմնական քննադատներից է: