Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Լավրովը պարտադիր չի համարում Քերիին ժպտալը

Լավրովը պարտադիր չի համարում Քերիին ժպտալը
23.03.2015 | 08:52

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռուստահարցազրույցում ասել է. «Քերիի հետ լավ հարաբերություններ ունեմ, բայց դա չի նշանակում, որ ամեն հանդիպման ժամանակ պիտի լիաշուրթ ժպտանք ու հրճվենք, որ հանդիպել ենք»: Նա կարծում է, որ գործընկերոջ հետ երկխոսության օգտակար մեխանիզմ կա և հաղորդակցության շատ կարևոր հնարավորություն, բայց դա չի նշանակում, որ երկուստեք պարտավոր են «ժպիտով ուրախացնել ռուս, ամերիկացի և այլ լրագրողների»: Մարտի 21-ին լրացավ Սերգեյ Լավրովի 65 տարին: ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը իր Twitter-յան էջում հրապարակել է Լավրովի ու Քերիի լուսանկարը, որտեղ երկուսն էլ չեն ժպտում, և հաջողություններ է մաղթել Լավրովին:

Դիտվել է՝ 515

Մեկնաբանություններ