Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Սարկոզին սկսում է հաղթել

Սարկոզին սկսում է հաղթել
23.03.2015 | 12:20

Ֆրանսիայի դեպարտամենտների օրենսդիր ժողովի ընտրությունների քվեաթերթիկների 70 տոկոսի հաշվարկի արդյունքում երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի գլխավորած «Միություն՝ հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունն առաջատարն է՝ տեղեկացնում է BBC-ն: Ընտրությունների առաջին փուլում կուսակցությունը ստացել է ձայների 36,5 տոկոսը: Երկրորդը Մարին Լե Պենի Ազգային ճակատն է՝ 25,95 տոկոսով: Իշխող սոցիալիստների կուսակցությունը երրորդն է՝ քվեների 20 տոկոսով: Մարին Լե Պենն արդեն հայտարարել է, որ վարչապետ Մանուել Վալսը պետք է հրաժարական տա, քանի որ նրա կուսակցությունը շատ ցածր արդյունք է ցույց տվել:

Դիտվել է՝ 503

Մեկնաբանություններ