Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

«Երկրում կան ուղեղներ, ուրեմն, միևնույն է, սահմանը բաց է»

«Երկրում կան ուղեղներ, ուրեմն, միևնույն է, սահմանը բաց է»
23.03.2015 | 12:25

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները ոչ մի օգուտ չեն տա որևէ կողմին՝ ասել է Ղազախստանի լրագրողների միության նախագահ, երկրի նախագահի նախկին մամուլի քարտուղար Սեյթքազ Մաթաևը: Նրա խոսքով՝ ամենագլխավորը՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ չկան: «Որովհետև երբ տեղի են ունենում ռազմական գործողություններ, ոչ մի ներդրում չի լինում: Ես կարող եմ ասել մեր երկրի օրինակով: Մեզ մոտ այս տարիներին քիչ թե շատ հանգիստ է և շատ տարբեր ներդրողներ են գալիս»,- ասել է Մաթաևը: Նա ընդգծել է, որ չնայած դեպի ծով ելքի բացակայությանը, Ադրբեջանի և Թուրքիայի փակ սահմաններին, Հայաստանին վեր են բարձրացնում տեղեկատվական տեխնոլոգիաները: «Որովհետև երկրում կան ուղեղներ, ուրեմն, միևնույն է սահմանը բաց է»,- վստահեցրել է Սեյթքազ Մաթաևը: Նա նկատել է, որ Հայաստանն էլեկտրաէներգիայի ավելցուկ ունի, Թուրքիան՝ պակաս, և Հայաստանը կարող է էլեկտրաէներգիա վաճառել Թուրքիային: «Հայերը հին ժողովուրդ են, որոնք ամեն տեղ առաջընթաց են ունենում իրենց ուղեղով. և գիտության մեջ, և մշակույթի: Ես հավատում են, որ Հայաստանը լավ ապագա ունի»,- ամփոփել է լրագրողը:

Դիտվել է՝ 558

Մեկնաբանություններ