Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Պուտինի, Ծինփինի և Թրամփի եռակողմ հանդիպման անցկացումը չի բացառվում, սակայն դրա նախապատրաստման մեկնարկի մասին խոսելը դեռ վաղ է՝ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը հայտնել էր, որ Պուտինը և Ծինփինը քննարկել են Թրամփի մասնակցությամբ եռակողմ հանդիպման հնարավորությունը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն գագաթնաժողովի շրջանակում, որը կանցկացվի նոյեմբերի 18-19-ին՝ Չինաստանում։               
 

Միայն պարտություններ

Միայն պարտություններ
24.03.2015 | 12:20

Հորվաթիայում կայացած ֆուտզալի Եվրոպայի առաջնության հիմնական փուլի երրորդ տուրում Հայաստանի մրցակիցը Թուրքիայի ընտրանին էր: Մերոնք զիջել են 3:7 հաշվով: Սա մեր տղաների երրորդ անընդմեջ պարտությունն էր: Խմբում բացարձակ արդյունք է ցույց տվել տանտերերի հավաքականը` վճռական հանդիպումում 3:2 հաշվով առավելության հասնելով Սլովակիայի ընտրանու նկատմամբ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1071

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ