Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Օբաման մտահոգ է

Օբաման մտահոգ է
24.03.2015 | 12:39

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մտահոգ է ընտրություններից հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարությունից, որ չի կարող լինել պաղեստինյան պետություն, քանի դեռ ինքը վարչապետ է։ Այդ հայտարարությունը խոչընդոտ է իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ասել է Օբաման։ The Huffington Post օնլայն պարբերականին տված հարցազրույցում Օբաման ասել է, որ հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ, և նշել, որ «դժվար կլինի գտնել լուծման ճանապարհ, որ մարդիկ լրջորեն կհավատան բանակցությունների հնարավորությանը»:

Դիտվել է՝ 763

Մեկնաբանություններ