Քուվեյթում Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին ընդունել է Քուվեյթի վարչապետ, շեյխ Ջաբեր Ալ Մուբարաք Ալ Համադ Ալ Սաբահը: Դեսպան Չարչօղլյանը Քուվեյթի վարչապետին է փոխանցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Հայաստան այցելելու հրավերը: Քուվեյթի վարչապետը հայտնել է առաջիկայում անպայման Հայաստան այցելելու պատրաստակամությունը: