ՈՒկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը ներկա է գտնվել որդու` Վիկտոր Յանուկովիչի հուղարկավորությանը Սևաստոպոլում՝ տեղեկացրել է Սուրբ Նիկոլասի եկեղեցու ծառայողներից մեկը: «Հուղարկավորությանը ներկա էին հարազատները, այդ թվում` Յանուկովիչը: Կինը, հավանաբար՝ մայրը, ուժեղ լաց էր լինում: Նաև փոքրիկ տղա կար, հավանաբար՝ որդին էր և մի քանի մարդ», - ասել է նա: Վիկտոր Յանուկովիչ կրտսերի մարմինը եկեղեցի են բերել մարտի 22-ի գիշերը, լույս 23-ին: Հուղարկավորությունը տեղի է ունեցել մարտի 23-ին: