Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Սպիտակ տունը Իսրայելին կոչ է արել դադարեցնել պաղեստինյան տարածքների բռնազավթումը

Սպիտակ տունը Իսրայելին կոչ է արել դադարեցնել պաղեստինյան տարածքների բռնազավթումը
24.03.2015 | 20:45

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնոուն հայտարարել է, որ Իսրայելը պետք է դադարեցնի պաղեստինյան տարածքների բռնազավթումը: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահի մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը հաստատել էր, որ Սպիտակ տունը փոփոխություններ է ծրագրում քաղաքականությունում՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունների ֆոնին, թե ինքը թույլ չի տա պաղեստինյան պետության ստեղծում։ ԱՄՆ-ը հավատարիմ է երկու պետության գոյակցության սկզբունքին՝ որպես հակամարտության կարգավորման միջոց։
«Իսրայելի և անկախ Պաղեստինի սահմանները պետք է հիմնվեն 1967 թվականի գծերով՝ փոխադարձ համաձայնությամբ տարածքների փոխանակմամբ։ Յուրաքանչյուր պետության պետք են անվտանգ և ճանաչված սահմաններ»,- ասել է Մաքդոնոուն։ Նրա խոսքով՝ մոտ 50 տարի շարունակվող օկուպացիան պետք է ավարտվի, իսկ պաղեստինցի ժողովուրդը պետք է ունենա սեփական ինքնիշխան պետությունում ապրելու և ինքնակառավարվելու իրավունք։ Հայտարարությունն արվել է Վաշինգտոնում լիբերալ հրեական կազմակերպությունների համաժողովի ժամանակ։ Մաքդոնոուի խոսքերն ուղեկցվել են ծափահարություններով և աջակցության բացականչություններով:

Դիտվել է՝ 974

Մեկնաբանություններ