Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պորոշենկոն խաղը վերցրեց իր ձեռքը

Պորոշենկոն խաղը վերցրեց իր ձեռքը
25.03.2015 | 12:06

ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ թույլ չի տա նահանգապետներին սեփական մասնավոր թիկնազոր ունենալ: «Ինչ վերաբերում է տարածքային պաշտպանության խնդիրներին, հաստատվելու է հստակ ռազմական ենթակայություն և նահանգապետները սեփական զինված ուժերը չեն ունենա», - մարտի 23-ին՝ բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Պորոշենկոն: ՈՒկրաինայի նախագահի այս հայտարարությունից առաջ Կոլոմոյսկու թիկնազորը գրավել էր պետական «ՈՒկրնաֆթա» ընկերության գլխադասային գրասենյակը Կիևում՝ որպեսզի Ալեքսանդր Լազորկոյին վերադարձնի ընկերության նախագահի պաշտոնը: Թեև «ՈՒկրնաֆթա» ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պետությանն է պատկանում, Կոլոմոյսկին ունի բաժնետոմսերի 43 տոկոսը: Երեկ նրա հետ հանդիպումից հետո նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է Դնեպրոպետրովսկի նահանգապետի պաշտոնից հրաժարականը: Իգոր Կոլոմոյսկուն առայժմ կփոխարինի Վալենտին Ռեզնիչենկոն:
Օլիգարխ Կոլոմոյսկին Դնեպրոպետրովսկը ղեկավարում էր 2014 թվականի մարտի 2-ից: Նրա օրոք Դնեպրոպետրովսկում հաջողվել է կանխել զանգվածային անկարգությունները, ստեղծվել են «Դնեպր» և «Դոնբաս» գումարտակները, որոնք մասնակցում են Դոնեցկի անջատականների դեմ ռազմական գործողություններին:

Դիտվել է՝ 539

Մեկնաբանություններ