ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իրանի և միջազգային միջնորդների համաձայնությունը պետք է նաև Իսրայելին: «Վստահ եմ, որ եթե համաձայնություն կայացվի, լավ կլինի թե ԱՄՆ-ի, թե Իսրայելի, թե տարածաշրջանում անվտանգության ապահովման համար»,-ասել է Օբաման:
Իսրայելն Իրանի հետ համաձայնագրի կնքման գլխավոր հակառակորդն է, վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարծում է, որ համաձայնագիրը կվնասի Իսրայելի շահերին: