Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Պեկինում կայացել են հայ-չինական բարձր մակարդակի բանակցությունները

Պեկինում կայացել են հայ-չինական բարձր մակարդակի բանակցությունները
25.03.2015 | 21:17

Պետական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպել է ՉԺՀ նախագահ Սի Ձինպինի հետ: Հանդիպման ավարտին բանակցությունների արդյունքներով Հայաստանի և Չինաստանի նախագահները ստորագրել են «ՀՀ և ՉԺՀ բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին» համատեղ հռչակագիր: Ստորագրվել են նաև երկու երկրների երկկողմ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթեր: Մասնավորապես՝ «ՀՀ և ՉԺՀ միջև` քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» պայմանագիր, «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր, «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև ՀՀ-ին ՉԺՀ-ի կողմից արտոնյալ վարկի տրամադրման մասին» շրջանակային համաձայնագիր, «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիր, «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև կրթության և գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձաբար ճանաչման մասին» համաձայնագիր, «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև` զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր, «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՉԺՀ կոմերցիայի նախարարության միջև Հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի շրջանակներում «Մետաքսի ճանապարհի» տնտեսական գոտու ստեղծման գործում համագործակցության ամրապնդման մասին» հուշագիր, «ՀՀ ոստիկանության և ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարության միջև հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր, «ՀՀ Կենտրոնական բանկի և ՉԺՀ ժողովրդական բանկի միջև հայկական դրամ/չինական յուան երկկողմանի SWAP կարգավորումների մասին» համաձայնագիր, «ՀՀ կառավարության` ի դեմս Ֆինանսների նախարարության, որպես վարկառու, և Չինաստանի ներմուծման-արտահանման բանկի, որպես վարկատու, միջև մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման ծրագիր՝ կառավարության արտոնյալ պայմաններով» վարկային համաձայնագիր, «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Չինաստանի ազգային էներգետիկայի կազմակերպության միջև ատոմային էներգիայի ծրագրերում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:
Մինչ նախագահ Սի Ձինպինի հետ հանդիպումը՝ Սերժ Սարգսյանն առավոտյան հյուրընկալվել է Պեկինի առաջադեմ կրթօջախներից մեկում՝ շուրջ 290 տարվա պատմություն ունեցող թիվ 2 միջնակարգ դպրոցում, որ կազմավորվել է 1724-ին, Ցին կայսրության օրոք կառուցված դպրոցի հիման վրա: Դպրոցը համարվում է Պեկինի խոշորագույն և տեխնիկապես հագեցած դպրոցներից մեկը: Կրթական այս հաստատության շրջանավարտների 95-տոկոսն ընդունվում է երկրի լավագույն բուհեր: Դպրոցն ակտիվորեն իրականացնում է միջազգային համագործակցության ծրագրեր, այդ թվում՝ աշակերտների փոխանակման ծրագրեր մի քանի երկրների հետ: ՀՀ նախագահը շրջել է կրթական հաստատությունում, զրուցել ուսուցիչների հետ, ծանոթացել դպրոցի առօրյային և ուսումնական ծրագրերին, որից հետո գրառում է կատարել դպրոցի պատվավոր հյուրերի գրքում:
«ՈՒրախ եմ հյուրընկալվել ՉԺՀ մայրաքաղաքի առաջադեմ կրթօջախներից մեկում: Վստահ եմ, որ այստեղ կրթություն ստացող չինացի ժողովրդի մատաղ սերնդի ներկայացուցիչները շարունակելու են Չինաստանի տպավորիչ և հիացմունքի արժանի հաջողությունների և ձեռքբերումների շարքը, որոնց ես վկա եմ դարձել Չինաստան կատարած իմ յուրաքանչյուր այցի ժամանակ:
Կարծում եմ՝ Ձեր դպրոցի փորձը հնարավոր կլինի օգտագործել նաև իմ նախաձեռնությամբ Հայաստանում կառուցվելիք չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի գործունեության ընթացքում: Մեր չինացի բարեկամների օգնությամբ ստեղծվելիք այդ կրթօջախը կդառնա հայ-չինական համագործակցության կարևոր առհավատչյա:
Վստահ եմ, որ հազարամյակների պատմություն ունեցող մեր երկու ժողովուրդները բարեկամության և խաղաղության մթնոլորտում զարգացնելու և ամրապնդելու են իրենց կապերն ու համագործակցությունը՝ իրականացնելով ապագայի իրենց տեսլականները»,-գրել է Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝ 877

Մեկնաբանություններ