Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ հանդիպմանն ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հաստատումը կնպաստի ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների զարգացմանը։
Նրանք հանդիպել են 25-ին, Փարիզում։ Ղրղզստանի նախագահը աշխատանքային այցով է Եվրոպայում։ «Մենք երկար քննարկել ենք իրավիճակը Կենտրոնական Ասիայում, քննարկել ենք նաև իրավիճակն ՈՒկրաինայում։ Մենք ցանկանում ենք, որպեսզի ՈՒկրաինայում խաղաղությունը իրատեսական լինի, որ միջոցներ ձեռնարկվեն Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև հարաբերությունների զարգացման համար։ Ցանկանում ենք, որ մի շարք հարցեր դրական լուծումներ ստանան, դրանց թվում՝ ՈՒկրաինայի խնդիրը»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նախագահ Օլանդը։ Ալմազբեկ Աթամբաևը նշել է, որ քննարկել են Ղրղզստանի ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցը և Ֆրանսիայի նախագահ Օլանդը նշել է, որ Ղրղզստանը Մաքսային միությանն անդամակցելուց հետո ավելի շատ հնարավորություններ կունենա ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերությունների բարելավման համար։