ԵՄ արևելյան գործընկերության քաղաքականության շրջանակներում Ադրբեջանի մասին հրապարակված՝ ԵՄ ամենամյա զեկույցում Եվրոպական միությունը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել զերծ մնալ այնպիսի գործողություններից ու հայտարարություններից, որոնք կնպաստեն լարվածության աճին և կխաթարեն խաղաղ գործընթացը, և իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։
Զեկույցում նշվում է, որ անցած տարի լրացել է զինադադարի համաձայնագրի 20-ամյակը, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը շարունակում է փակուղում մնալ։ «Անվտանգության առումով իրավիճակը շարունակում է լուրջ խնդիր դառնալ միջադեպերի ու զոհերի ֆոնին, որոնց թիվը 1994-ից հասել է աննախադեպ մակարդակի»,- ասվում է զեկույցում:
ԵՄ-ն ընդգծում է, որ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։