ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության դաշնային ծառայության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ «արևմտյան երկրները փորձում են զսպել Ռուսաստանին և կիրառում են քաղաքական մեկուսացման, տնտեսական ճնշումների, տեղեկատվական լայնածավալ պատերազմի ու լրտեսության միջոցները»։ Նրա պնդմամբ, «արևմտյան գաղտնի ծառայությունները 2016-2018 թվականներին նախատեսված ընտրությունների ժամանակաշրջանում ծրագրում են մի շարք գործողություններ»։