Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ռուսաստանը 47 մլն դոլար կհատկացնի Հայաստանին՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու շրջանակներում

Ռուսաստանը 47 մլն դոլար կհատկացնի Հայաստանին՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու շրջանակներում
27.03.2015 | 10:59

Այսօր կառավարության նիստում համաձայնություն է տրվել Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև «ԵԱՏՄ-ին անդամակցելու գործընթացի շրջանակում Հայաստանի Հանրապետությանը տեխնիկական աջակցություն ցուցաբերելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
«Փաստաթղթով, մասնավորապես, ռուսական կողմը նախատեսում է ԵԱՏՄ-ին միանալու համաձայնագրի շրջանակում Հայաստանի պարտավորությունների կատարման նպատակով Հայաստանին անհատույց օժանդակություն տրամադրել 47 միլիոն ԱՄՆ դոլարի (կամ համարժեք ռուբլի) և 130 միլիոն ռուբլու չափով երեք տարվա ընթացքում՝ սկսած 2015 թվականից»,- մասնավորապես ասված է կառավարության հաղորդագրության մեջ:
«Ռուսական կողմն այդ գումարներով Հայաստանին ապահովելու է համապատասխան ծառայությունների գործունեության համար անհրաժեշտ սարքավորումներով, տեխնիկայով, ծրագրային միջոցներով, կազմակերպելու է ՀՀ ներկայացուցիչների ուսուցումը և որակավորման բարձրացումը»:

Դիտվել է՝ 850

Մեկնաբանություններ

¡զդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am