Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Էրդողանը մեղադրել է Իրանին

Էրդողանը մեղադրել է Իրանին
27.03.2015 | 10:59

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը անհանդուրժելի է համարել տարածաշրջանում գերիշխելու Իրանի ձգտումը: «Իրանը ձգտում է տարածաշրջանում գերիշխանության: Դա արդեն սկսել է զայրացնել ԱՄՆ-ին, Սաուդյան Արաբիային և Պարսից ծոցի երկրներին: Դա իսկապես անհանդուրժելի է, և Իրանը պետք է դա տեսնի»,- հայտարարել է Էրդողանը Ստամբուլում մամլո ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով Եմենում սկսված ռազմական գործողությունները: Թուրքիայի նախագահը նշել է, որ Եմենի հակամարտությունը «աղանդավորական է», և Իրանին կոչ է արել դադարեցնել ապստամբ շիա հուսիտներին աջակցությունը: «Իրանը պետք է փոխի իր տեսակետը: Նա պետք է դուրս բերի Եմենում ունեցած բոլոր ուժերը, ինչպես նաև Սիրիայում և Իրաքում, և հարգի դրանց տարածքային ամբողջականությունը»,- ընդգծել է նա:

Դիտվել է՝ 465

Մեկնաբանություններ

¡զդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am