Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Օբաման և Էրդողանը հեռախոսել են

Օբաման և Էրդողանը հեռախոսել են
28.03.2015 | 11:42

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են Իրաքում, Սիրիայում, Եմենում և ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը: Նրանք որոշակիացրել են «չափավոր» սիրիական ընդդիմության նախապես ընտրված անդամների ուսուցման և մատակարարման ծրագիրը՝ նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: Քննարկվել է նաև Սիրիա ժամանած այլազգի զինյալների հետ պայքարը: Օբաման շնորհակալություն է հայտնել Էրդողանին, որ Թուրքիան 2 միլիոն փախստականների է ընդունել Սիրիայից: «Առաջնորդները նաև քննարկել են Եմենում և ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները և պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը այդ և տարածաշրջանային այլ հարցերով»,- հայտարարել է Սպիտակ տունը: Հնարավոր է, որ հեռախոսազրույցում անդրադարձ չլիներ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի թեմային, բայց պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ խոսք չկա:

Դիտվել է՝ 532

Մեկնաբանություններ

¡զդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am