Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ֆեդերիկա Մոգերինին կմասնակցի վեցյակի և Իրանի բանակցություններին

Ֆեդերիկա Մոգերինին կմասնակցի վեցյակի և Իրանի բանակցություններին
28.03.2015 | 11:52

ԵՄ արտաքին հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կիրակի կուղևորվի Լոզան` մասնակցելու իրանական միջուկային ծրագրի շուրջ միջազգային միջնորդների վեցյակի և Իրանի բանակցություններին:
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը, մեկնաբանելով Լոզանի բանակցությունների ընթացքը, լրագրողներին հայտնել էր, որ Իրանի և վեցյակի բանակցությունները դժվարություններով են ընթանում: Իրանական միջուկային ծրագրի բանակցությունների ներկա փուլը կտևի մինչև մարտի 29-ը:

Դիտվել է՝ 525

Մեկնաբանություններ

¡զդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am