Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենայի կրտսեր եղբորը կացնահարել են և նա 2 օր անց մահացել է հիվանդանոցում: Պոլոնարուվայում, որը մայրաքաղաք Կոլոմբոյից 215 կմ է հեռու, 40-ամյա Պրայանտա Սիրիսենան կացնով հարձակման ժամանակ ստացել է գլխի լուրջ վնասվածքներ, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Նախագահը եղբոր մահվան ժամանակ պետական այցով Չինաստանում էր:
Հարձակման կասկածյալը ձերբակալվել է: Դեպքի քննությունը շարունակվում է: