Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Չավուշօղլուն սպառնացել է ԱՄՆ-ին և նախապայմաններ ներկայացրել Հայաստանին

Չավուշօղլուն սպառնացել է ԱՄՆ-ին և նախապայմաններ ներկայացրել Հայաստանին
28.03.2015 | 11:55

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ԱՄՆ-ի կեցվածքում փոփոխության վերաբերյալ հարցին: «Հուսով ենք, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը չի փոխվի: Հակառակ դեպքում մեր հարաբերությունները շատ կտուժեն, և գիտենք, որ ամերիկյան ղեկավարությունն էլ զգայուն է այդ հարցում»,-ասել է նա: Նա նշել է, որ հայկական լոբբին այս տարի ավելացրել է ջանքերը: Պատասխանելով հարցին, թե արդյոք Թուրքիան հարյուրամյակից հետո Արձանագրությունների վերաբերյալ որևէ պլան ունի՞, Չավուշօղլուն ասել է, որ Հայաստանը հարևանների հետ հարաբերությունները պետք է վերանայի: «Բոլոր հարևան պետությունների հետ խնդիրներ ունեցող երկիրը պետք է մտածի՝ արդյոք ե՞ս եմ սխալ, թե՞ բոլորը: Մենք Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորվենք, սակայն միայն նախապայմանների կատարումից հետո»,-ասել է նա՝ հայտարարելով, թե միայն ցեղասպանության պնդումներից հրաժարվելը քիչ է, «պետք է հետ քաշվի նաև գրավյալ տարածքներից»:

Դիտվել է՝ 650

Մեկնաբանություններ

¡զդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am