ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչով դիմել են Իրանի ղեկավարությանը՝ հորդորելով «կարևոր որոշումներ կայացնել` երկրի միջուկային ծրագրի բանակցությունները հաջողությամբ ավարտին հասցնելու համար»: Լոզանի բանակցությունների հերթական փուլի ավարտից հետո Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարեց, թե բանակցությունների հաջող ավարտի գլխավոր խոչընդոտը Արևմուտքի դիրքորոշումն է: Ըստ Զարիֆի` «Արևմուտքը պետք է հստակ ընտրություն կատարի քաղաքական համաձայնության կամ ճնշումներ գործադրելու միջև»: Հիմնական տարաձայնությունները վերաբերում են Իրանի ուրանի հարստացման հեռանկարներին: