Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

«Թուրքիան պետք է նախագահական կառավարման համակարգի անցնի». Դավութօղլու

«Թուրքիան պետք է նախագահական կառավարման համակարգի անցնի». Դավութօղլու
28.03.2015 | 21:55

Թուրքիան պետք է նախագահական կառավարման համակարգի անցնի՝ ասել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, գրում է թուրքական Milliyet թերթը։
Վարչապետը կարծում է, որ խորհրդարանական կառավարման համակարգը չի համապատասխանում Թուրքիայի շահերին։ Ավելի վաղ թուրքական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ երկիրը պետք է անցում կատարի նախագահական կառավարման համակարգի։ Ռեջեփ Թայիբ Էրդողանը դեռ վարչապետ եղած ժամանակ նախագահական ընտրություններից առաջ հայտարարել էր, որ Թուրքիան պետք է նախագահական կառավարման համակարգի անցնի։ «Դա կարող է նպաստել երկրի հետագա զարգացմանը»,- ասել էր նա:

Դիտվել է՝ 751

Մեկնաբանություններ

¡զդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am