ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պաղեստինցիներն իրավունք ունեն ստեղծել անկախ, կենսունակ, տարածքային ամբողջականությամբ պետություն, որը կունենա իր մայրաքաղաքն Արևելյան Երուսաղեմում՝ ասվում է ռուս առաջնորդի ողջույնի խոսքում՝ ուղղված Արաբական պետությունների լիգայի անդամ-երկրների կառավարությունների և պետությունների ղեկավարներին, ովքեր մասնակցում են Շարմ էլ Շեյխում ընթացող գագաթնաժողովին։ «Ռուսաստանը կշարունակի նպաստել այդ նպատակին հասնելուն՝ գործելով ինչպես երկկողմ աղբյուրներով, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով»,- նշել է Պուտինը։