Ռուսաստանը կարող է ընտրել Արևմուտքի երկրների հետ բեղմնավոր համագործակցության կամ հետագա հակամարտության միջև՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը նորվեգական «Դագենս ներինգսլիվ» թերթին տված հարցազրույցում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՌԴ քաղաքականությունը ի նպաստ երկրի չէ, իսկ համագործակցությունը մեծ օգուտ կբերեր: «Ռուսաստանը կարող է ընտրել Արևմուտքի հետ համագործակցության կամ հակամարտության շարունակականության միջև, հետևաբար և՝ հետագա մեկուսացման»,- նշել է Սթոլթենբերգը: «Սառը պատերազմի ավարտից հետո ժամանակը ցույց է տվել, որ համագործակցությունից շահել են բոլորը: Այդ պատճառով էլ հարկ էր շարունակել: Բաց սահմանները, առևտուրը ու վստահությունը հնարավոր դարձրին ռազմական ծախսերի կրճատումը և համագործակցությունը, որը օգուտ էր բոլորին: Եթե Ռուսաստանում շարունակեին հետևել համագործակցության ուղուն, սպառնալիք չէին տեսնի, երբ այս կամ այն պետությունը կայացնում է ՆԱՏՕ կամ ԵՄ մտնելու դեմոկրատական որոշում»,- ասել է նա: